Աբովյանի դիահերձարանում զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրգործ չհարուցելու որոշման դեմ բողոքը մերժվել է
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։
Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է բողոքը ներկայացրած փաստաբան Գարիկ Գալիկյանից։ Նա նշել է, որ դեռեւս դատարանից որոշումը չի ստացել, չի կարող մեկնաբանել այն։
Հիշեցնենք, որ այս աղմկահարույց բացահայտումն արել էին զոհված զինծառայողների հարազատները 2021 թվականի մայիսի 31-ին: Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները նման ձեւով պահելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ահազանգ՝ սահմանամերձ Տեղ գյուղից. համայնքապետը բնակիչներից մեծ գումարներ է հավաքում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հայտնեց, որ համայն...
Առաջին հերթին պետք է կանխել իրավիճակը, երբ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ. Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի մասին
Forbes-ի ցուցակի անդամ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ (Արցախ...
Իջևանի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա զոհ
Իջևանի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված 4 քաղաքացիներից մեկը մահացել է: Այս մասի...
Ինչ է կատարվում Բուքինգեմյան պալատում և Բալմորալ ամրոցում
Թագուհու բարեկամները, չնայած հորդառատ անձրևին, ԶԼՄ- ների ներկայացուցիչների հետ միասին Բալմորալ ամրոցի մոտ են։ Միապետի մտ...