«Աննախադեպ իրավիճակ». Կրեմլը մեկնաբանել է ռուսների համար ԵՄ-ում վիզային ռեժիմի սահմանափակումների հնարավորությունը
Եվրամիության երկրներում ռուսաստանցիների համար վիզային սահմանափակումների սահմանումը լուրջ պատասխան քայլեր կպահանջի Մոսկվայից։ Այսպես է մեկնաբանել այդ հնարավորությունը Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն ։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ արևմտյան երկրների հետ վիզային հարցը միշտ խոչընդոտ է եղել, սակայն ավելի վաղ այդ ոլորտում հաջողվել է զգալիորեն առաջ շարժվել: Նա հիշեցրել է, որ հատուկ վիզաներ են ներդրվել ուսանողների, մշակույթի ներկայացուցիչների և դիվանագետների համար:
Պեսկովի խոսքով ՝ շատ ռուսաստանցիների համար ԵՄ-ում վիզային սահմանափակումները տհաճ լուծում կդառնան։ Նա այս իրավիճակն աննախադեպ է համարել։
«Բայց դա, ցավոք, այն իրականությունն է, որում մենք ապրում ենք, և մենք պետք է լինենք ամուր, համարձակ և առաջ գնանք այն ճանապարհով, որով մենք գնացել ենք։ Մենք այլ ելք չունենք»,- ամփոփել է քարտուղարը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանը ԱՄՆ վիզա է խնդրել պատվիրակության այն 56 անդամների համար, որոնք երկիրը պետք է ներկայացնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն դեռևս չի ստացել որևէ վիզա:
Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը կսկսվի սեպտեմբերի 20-ին, և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան և այլ դիվանագետներ պետք է մեկնեն Նյու Յորք։ ԱՄՆ Պետդեպարտամենտը բացատրել է, որ իրենք ժամանակ չունեն դիմումները մշակելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողների ծնողները պահանջել են Ջ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պա...
«Բարդ վիճակում ենք, ուժերի գերլարում է պետք». Արցախի ԱԺ պատգամավոր
Շատերդ տեղյակ չէիք երևի, թե մեր զինվորականությունը ինչու էր հելել դիրքեր, շատերդ տեղյակ չեք, որ զորքին ոչ միայն «բարոյակ...
Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը կամաց-կամաց միավորվում են ԱՄՆ-ի դեմ
Ուր էլ որ նայի Միացյալ Նահանգները, նրա աշխարհաքաղաքական մրցակիցներն ընդհանուր գործ են անում, գրում է Bloomberg-ը։ «...
ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Իրանն առաջ է անցել Թուրքիայից. Հայաստանը կարո՞ղ է դրանք ձեռք բերել. իրանագետ
Իրանի Իսլամական Հանրապետությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում այնպիսի հաջողությունների է հասել, որը նրան...