«Բարդ վիճակում ենք, ուժերի գերլարում է պետք». Արցախի ԱԺ պատգամավոր
Շատերդ տեղյակ չէիք երևի, թե մեր զինվորականությունը ինչու էր հելել դիրքեր, շատերդ տեղյակ չեք, որ զորքին ոչ միայն «բարոյական աջակցություն» ու «լուրջ խորհուրդներ» են պետք, այլ պարզ հասարակ ֆիզիկական աշխատանք՝ ուս ուսի գերան հանել դիրք, բլինդաժի գլխին մի երկու բահ հող լցնել։ Նման դիտարկում է արել Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։
«Արցախի Հանրապետության անկախության տոնն էր, նվիրական մի օր հայության պատմագրության մեջ։
Անկախությունը հեշտությամբ չի տրվել մեզ, արյուն քրտինք է թափվել՝ նպատակին հասնելու ճանապարհին, ու դեռ շատ է թափվելու։
Քայլում էին անհոգ, ուրախ ժպիտներով պարուրված, անհոգ թեթևությամբ, անբովանդակ, ներկա իրողություններին չհամապատասխանող լոզունգ պաստառներով։ Իսկ ինչու՞ անբովանդակ, որովհետև սահմանագծին դեռ չափից ավելի աշխատանք կա անելու որպեսզի անհոգ թեթևությամբ մեզ թույլ տանք քայլել, երգել , պարել, ու կենացներով լցոնել սեղանները քեֆերի։
Ինչ եմ ուզում ասել, շատերդ տեղյակ չէիք երևի, թե մեր զինվորականությունը ինչու էր հելել դիրքեր, շատերդ տեղյակ չեք, որ զորքին ոչ միայն «բարոյական աջակցություն» ու «լուրջ խորհուրդներ» են պետք, այլ պարզ հասարակ ֆիզիկական աշխատանք՝ ուս ուսի գերան հանել դիրք, բլինդաժի գլխին մի երկու բահ հող լցնել։
Եթե մեր հայրերը, ավագ ընկերներն էլ ճառասաց լինեին, երևի սեպտեմբերի 2-ը մաքսիմում պախմելիայի օր լիներ՝ սեպտեմբերի 1-ի օրվա առիթը նշելուց հետո։ Բարդ վիճակում ենք, ուժերի գերլարում է պետք ու համերաշխություն՝ բայց ոչ խոսքերով, այլ իրապես և բովանդակային»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զոհված զինծառայողների ծնողները պահանջել են Ջ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պա...
Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը կամաց-կամաց միավորվում են ԱՄՆ-ի դեմ
Ուր էլ որ նայի Միացյալ Նահանգները, նրա աշխարհաքաղաքական մրցակիցներն ընդհանուր գործ են անում, գրում է Bloomberg-ը։ «Ռուսա...
ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Իրանն առաջ է անցել Թուրքիայից. Հայաստանը կարո՞ղ է դրանք ձեռք բերել. իրանագետ
Իրանի Իսլամական Հանրապետությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում այնպիսի հաջողությունների է հասել, որը նրան...
Փաշինյանը և Պուտինը կհանդիպեն Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտ...