Ռուս խաղաղապահների դեմ ցանկացած գործողություն կդիտվի որպես հարձակում Ռուսաստանի վրա․ Լավրով
Մերձդնեստրում ռուս զինվորականների դեմ ցանկացած գործողություն կդիտվի որպես հարձակում Ռուսաստանի վրա, Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ ասել է այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Բոլորը պետք է հասկանան, որ ցանկացած գործողություն, որը կվտանգի մեր զինվորական անձնակազմի անվտանգությունը (Մերձդնեստրում), միջազգային իրավունքի համաձայն, կդիտարկվի որպես հարձակում Ռուսաստանի վրա, ինչպես դա եղավ Հարավային Օսիայում, երբ մեր խաղաղապահների վրա հարձակվեց (Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ) Սահակաշվիլին»,- զգուշացրել է Լավրովը։
Ռուսական խաղաղապահ ուժերը Մերձդնեստրում են տեղակայված 1992 թվականից։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ...
Բրյուսելյան հանդիպումն ավարտվեց
Բրյուսելում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվր...
«ԵՄ-ն պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատարի հայտարարությունը
Եվրոմիությունը լավ է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, այս մասին հայտարարել է տ...
Մոսկվայում ընթանում է փոխվարչապետերի հանդիպումը
Մոսկվայում այսօր ընթանում է հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկու երկրների հանձն...