«ԵՄ-ն պատրաստ է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը». եվրոհանձնակատարի հայտարարությունը
Եվրոմիությունը լավ է պատրաստվել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրոհանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, գրում են Le Monde-ն և Les Echos-ը։
Նա նշել է, որ Եվրոմիությունը չի վախենում Մոսկվայից, բայց պահանջում է կատարել գազային պայմանագրերը։
«Մենք չենք վախենում Պուտինի որոշումներից: Մենք հորդորում ենք ռուսներին կատարել պայմանագրերը: Բայց եթե չեն անում, մենք պատրաստ ենք արձագանքել»,- ասել է եվրոհանձնակատարը:
Ջենտիլոնին հավելել է, որ գազի պաշարները ԵՄ-ում այժմ կազմում են մոտ 80%:
Նմանատիպ հոդվածներ
«ԵՄ-ն կրկին խաբեց». Պուտինն առաջարկում է սահմանափակել հացահատիկի արտահանումը Եվրոպա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել Ուկրաինայից հացահատիկի արտահանման ուղղությունները սահմանափակելու...
Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշին...
Բրյուսելյան հանդիպումն ավարտվեց
Բրյուսելում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրոպական...
Մոսկվայում ընթանում է փոխվարչապետերի հանդիպումը
Մոսկվայում այսօր ընթանում է հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողով...