Պայթյուն՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը պատկանող ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետում
Auroranews-ը քիչ առաջ հայտնել էր, որ Արաբկիր վարչական շրջանից պայթյունի ձայներ են լսվել: Ոստիկանությունից հայտնում են, որ նման ահազանգ այսօր ստացել են։
«Օգոստոսի 31-ին, ժամը 5.00-ին, ԱԻՆ 911 ծառայությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել:
Նշված վայր մեկնած օպերատիվ խմբին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամը 4.20-ի սահմաններում լսել են պայթյունի նմանվող ձայն, ինչից հետո նկատել են, որ վնասվել է Ն. Զարյան փողոցի իր խանութ-յուղման կետի դռան ապակին: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն»,- Auroranews-ի հետ զրույցում նշեցին ոստիկանությունից։
Նշենք, որ ըստ Գագիկ Շամշանի տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը պատկանող ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետում։