
ՔԿ-ն՝ «Փեթակ» մուտք գործելու մասին

Քիչ առաջ հայտնել էինք, որ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել, «Փեթակ» առևտրի կենտրոնի բացման օր հայտարարել։ Սրան հետևեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հայտարարությունը, որում ասվում է․ ««Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։
Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»։
Auroranews-ը խոսել է նախաքննական մարմնի հետ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյան հայտնեց, որ «Սուրմալու» - ի տարածքում հետաքննական գործողություններ են տարվում, թե երբ դրանք կավարտվեն՝ պարզ չէ:
«Մինչեւ գործողությունները չավարատվեն, որեւէ օտար մարդ տարածքում չի կարող լինել, նշեցին գերատեսչությունից»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։