ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է 73-ամյա տղամարդը սպանել կնոջը, ապա ինքնասպան եղել. ոստիկանությունը մանրամասնում է
Օգոստոսի 18-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 73-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ սպանել է կնոջը: Հայտնել է նաև, որ հիմա ինքը գյուղի կամրջի մոտ է և պատրաստվում է ցած նետվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 73-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 71-ամյա կնոջը, սպանել նրան, ապա ինքնասպանություն էր գործել՝ նետվելով Նոր Գեղի գյուղի կամրջից:
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է. նա կրակոցներ է արձակել
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը: Auroranews-ի տեղեկություններով նռնակով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սուրմալու»–ում պայթյունը տեղի է ունեցել հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ
«Սուրմալու»–ում պայթյուն է տեղի ունեցել։ ԱԻՆ–ը լրացուցիչ հայտնում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հզոր պայթյուն Սուրմալու առևտրի կենտրոնում. Ոչ պաշտոնական
Քիչ առաջ auroranews-ը ահազանգ ստացավ, որ Երևանում խոշոր հրդեհ կա։ Ըստ տեղեկությունների հրդեհը բռնկվել է Սուրմալու առևտրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկի մտքով չանցավ ձեռը գցի, մի բան գցի գրպանը. ինչ է պատմում օգտատերը
Լևոն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խանութներ կան, որոնք զգալի չափով անվնաս են մնացել։ Իրերը հանում ենք՝...