Խոշոր հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:15-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս խոշորացված համայնքի Շատջրեք վարչական շրջանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նախկին Հայփոստի շենքի տանիքում, որն ամբողջովին մոխրակույտի է վերածվել: Հրշեջները մարել են կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: ![]()
![]() |
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոս...
16 զոհ․ ԱԻՆ-ը հրապարակել է անհետ կորածների, զոհերից մի քանիսի անունները
Օգոստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Որոնողափրկարարական...
ԱԻՆ-ը հայտնել է զոհերից մի քանիսի անունները
Ժամը 12:20-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած, 16 մահացած քաղաքացի։ Հայտնում է ԱԻՆ խոսնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ «Ուրարտու-2» տնտեսական ապրանքների խանութում. ժամանել են մեծ թվով հրշեջներ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությա...

