Աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է․ փոխնախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած 2 քաղաքացիներից մեկն այդ պահին գտնվել է առաջին հարկի մուտքի մոտ։ Այս մասին այսօր դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ փոխնախարար Արտյուշա Գրիգորյանը` հիշեցնելով, որ այս պահին ունենք 2 որոնվող քաղաքացի և 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը դեռևս չի պարզվել, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Այսօր որոնողափրկարարական աշխատանքներ ենք իրականացնելու շինության մոտակա հատվածներում։ Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ փլուզման վտանգ կա, կան փլատակներ։ Մասնագետներ ենք հրավիրել սեյսմիկ ծառայությունից և մասնավոր ընկերությունից, որպեսզի փրկարարներն էլ չտուժեն»,–ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով` այս պահին հովացման աշխատանքներ են կատարվում շինության շրջակայքում, որպեսզի փրկարար շներն ու կինոլոգները կարողանան որոշակի աշխատանքներ կատարել։
Գրիգորյանը հավելել է, որ տարածքի 70 տոկոսը մաքրվել է, և աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչի հետևանքով է Սուրմալու շուկայում պայթյուն տեղի ունեցել
Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղու...
Մետրոյում կրկին պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ կա
Ահազանգ կա, որ մետրոյի կայարաններում պայթուցիկ սարք կա տեղադրված: Auroranews-ին ահազանգել են քաղաքացիներ և հայտնել...
Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են
Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝...
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ
Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:Այս մասին ի...