Մետրոյում կրկին պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ կա

Ահազանգ կա, որ մետրոյի կայարաններում պայթուցիկ սարք կա տեղադրված:  Auroranews-ին ահազանգել են քաղաքացիներ և հայտնել, որ փակ է Հանրապետության Հրապարակ կայարանը։  Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մետրոյի բոլոր կայարանններն են փակ։  Տեղում են փրկարարները։ 

 

 

Ըստ Կոստանյանի՝ ԱԻՆ-ը էլեկտրոնային նամակի միջոցով է ստացել տեղեկություն, որ մետրոյի կայարաններում տեղադրված են պայթուցիկ սարքեր: ԱԻՆ եւ Ոստիկանության համատեղ խմբերն իրականացնում են աշխատանքներ, մետրոյի աշխատանքները 11:15-ի դրությաբ վերականգնվել է:

 

Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթեւ Խաչատրյանն էլ իր ֆբ էջում գրում է. Հարգելի՛ ուղևորներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 10:25-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով, գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։

Քաղաքականություն

Պատահարներ