ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինչպիսի աշխատանք էլ իրականացվի, հարազատ կորցրած քաղաքացիներին չի բավարարելու». ԱԻ փոխնախարար
«Քաղաքացիները, ովքեր հարազատ են կորցրել, իրենց ցավը ամբողջովին հասկանալի է. վստահ եմ՝ ինչպիսի աշխատանք էլ իրականացվի, նրանց չի բավարարելու՝ հասկանալի պատճառներով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը՝ անդրադառնալով քաղաքացիների վրդովմունքին:
«Այս պահի դրությամբ 16 ահազանգ ունենք անհետ կորածների վերաբերյալ, զոհերը 6-ն են»,- նշել է նա:
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ միավոր լրացուցիչ տեխնիկա։ Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։ |
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԻ նախարարը՝ ահաբեկչության վերաբերյալ տարածվող լուրերի մասին
«Պայթյունի պահի տեսանյութը դիտելով ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել ահաբեկչության մասին, որովհետև նախ տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի խմբագիրը այցելել է Բերձոր ու Աղավնո, նկարել հայերին, հանդիպել Անդրանիկ Չաուշյանին, Արշակ Զաքարյանին
Ադրբեջանի իշխանության խոսափող հանդիսացող կայքի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը, ինչպես ավելի վաղ հայտնել էր, ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավորները ուղղաթիռով են գնացել Սևան, վախեցրել լողափում հանգստացողներին. «Հրապարակ»
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը առավել հայտնի է «շիշ բռնող» մականվամբ, օրերս Սևանի «White shorja» լողափո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա․ բեռնատարների վարորդները փակել էին Գորիս–Սիսիան ճանապարհը․ News
Բեռնատար մեքենաների վարորդներն այսօր՝ օգոստոսի 16–ին, փակել են Գորիս–Սիսիան ճանապարհը, ապա որոշ ժամանակ անց` Տարածքային...