Ֆինլանդիան ռուսներին զբոսաշրջայի վիզաների տրամադրումը նվազեցնելու մեխանիզմ է գործարկել
Ֆինլանդիան գտել է մեխանիզմ՝ ռուսներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը նվազեցնելու համար, հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։
«Գործնականում դա կարող է նշանակել, որ դուք կարող եք դիմել տուրիստական վիզայի համար միայն երկուշաբթի օրը, իսկ երեքշաբթիից ուրբաթ դուք կարող եք դիմել ընտանեկան, ուսման, աշխատանքի կամ այլ տեսակի վիզաների համար»,- ասել է Հաավիստոն MTV3-ին տված հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ այդպիսով երկիրը զգալիորեն կդանդաղեցնի զբոսաշրջային վիզաների տրամադրումը։ Ռուսաստանում զգալիորեն նվազել է Ֆինլանդիայի կողմից տրված շենգենյան վիզաների թիվը։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ֆինլանդիայի ԱԳՆ-ում, հուլիսին երկիրը մոտ 17,2 հազար դիմում է ստացել Ռուսաստանում վիզայի համար՝ հրաժարվելով նշել վիզաների մերժման տոկոսը։
Նմանատիպ հոդվածներ
Երկիրը օգոստոսի 18-ից կարգելի ՌԴ քաղաքացիների մուտքը իր տարածք
Էստոնիայի կառավարությունը հաստատել է պատժամիջոցները, որոնք սահմանափակում են վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքա...
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսվ...
ԱՀ նախագահը՝ ադրբեջանական գործողությունների մասին
Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն՝ արժեզրկելով ինչպես եռակողմ հայտարարու...