Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Օլիմպիադայի վերջին տուրում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակ տոնեց:
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը: Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5:
Օլիմպիադայի վերջնական արդյունքները հայտնի կլինեն, երբ Ուզբեկստանը կավարտի պայքարը, քանի որ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները ունեն հավասար միավորներ: Ուզբեկստանի հավաքականի մրցակիցը վերջին տուրում Նիդերլանդների հավաքականն է:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է արձագանքել Լևոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի խաղին
Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է ար...
Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց ադրբեջանցուն
Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցո...
Գաբրիել Սարգսյանը նույնպես հաղթեց ադրբեջանցուն
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստա...
Ռոնալդուն խաղից հետո չի սեղմել գլխավոր մարզչի ձեռքը
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Բրենտֆորդի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղից հետո...