Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց ադրբեջանցուն
Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Ադրբեջանի թիմի հետ։
Առաջինն ավարտվեց չորրորդ համարների պարտիան։ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ ֆիգուրներով 51-րդ քայլին պարտության մատնեց Նիջաթ Աբասովին։
Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով խաղում է Շահրիյար Մամեդյարովի հետ եւ ունի որոշակի առավելություն։ Հրանտ Մելքումյան - Գադիր Գուսեյնով, Մանուել Պետրոսյանը - Վասիֆ Դուրարբայլիի հավասար դիրքեր են։
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանին (1:3):
9 տուրից հետո առաջատարը Ուզբեկստանն է՝ 16 միավոր։ Հայաստանի հավաքականը եւ Հնդկաստանի երկրորդ թիմն ունեն 15-ական միավոր եւ կիսում են երկրորդ-երրորդ տեղերը։
Նիդեռլանդների, Թուրքիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Սերբիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները վաստակել են 14-ական միավոր։
Ադրբեջանը նախորդ տուրերում հաղթել է Ալժիրին (4:0), Ֆիլիպիններին (3:1), Արգենտինային (3:1), Սլովակիային (3:1), Իսրայելին (3:1), Ղազախստանին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել Թուրքիայի (2:2) եւ Հնդկաստանի երկրորդ թիմի (2:2) հետ, պարտվել Կուբային (1,5:2,5)։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է արձագանքել Լևոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի խաղին
Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է ար...
Գաբրիել Սարգսյանը նույնպես հաղթեց ադրբեջանցուն
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստա...
Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Օլիմպիադայի վերջին տուրում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակ տոնեց: Հնդկաստանի Չենայ...
Ռոնալդուն խաղից հետո չի սեղմել գլխավոր մարզչի ձեռքը
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Բրենտֆորդի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղից հետո...