ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում սպասում են Փելոսիին, իսկ Չինաստանը զորք է առաջ քաշում. ինչ իրավիճակ է այս պահին
Թայվանում սպասում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Համացանցում արդեն կադրեր են հրապարակվել Grand Hyatt Taipei հյուրանոցի տարածքից, որտեղ իրավապահները ուժեղացված ծառայություն են իրականացնում: Ըստ միջազգային լրատվականների փոխանցման` Փելոսին պետք է մնա այնտեղ։
Ինչպես հայտնում է Flightradar24-ը, Նենսի Փելոսիին տեղափոխող ինքնաթիռը սպասվում է Մոսկվայի ժամանակով 17:43-ին։
Թայվանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Փելոսին Թայբեյ վեց հոգուց բաղկացած պատվիրակության գլխավորությամբ այսօր կլինի Թայվանում: Ինչպես հայտնում է Flightradar24-ը, Նենսի Փելոսիին տեղափոխող ինքնաթիռը սպասվում է առաջիկա րոպեներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցը Թայվան կարող է վերջին 25 տարվա ընթացքում ամերիկյան քաղաքական գործչի մակարդակով նման առաջին այցը դառնալ: Պեկինը բազմիցս զգուշացրել է ամերիկյան կողմին, որ եթե այցը տեղի ունենա, ապա դա անհետևանք չի մնա, և Չինաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի: Վաշինգտոնը կարծում է, որ Պեկինը կարող է անգամ հրթիռների արձակում կամ զորավարժություններ անցկացնել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
Մարտակերտում իրավիճակը լարված է. ՊԲ-ն դեռ լուռ է
Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում Մարտակերտի շրջանում: Թելեգրամյան ալիքները նշում են, որ լարվ...
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը Արցախում հրադադարը խախտել է միանգամից մի քանի ուղղություններով. ոչ պաշտոնական
Ըստ Bagramyan26 թելեգրամ ալիքի աղբյուրների՝ ադրբեջանական զինուժը Արցախում հրադադարը խախտել է միանգամից մի քանի ուղղությո...
Արցախի դատախազությունը դիմում է հանրությանը. հայտարարություն
Օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվ...