Արցախի դատախազությունը դիմում է հանրությանը. հայտարարություն
Օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված՝ հայատյաց քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Այս մասին ասված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
«Արցախի պաշտպանության բանակն արդեն ներկայացրել է իրավիճակը շփման գծում և պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն:
Թեև բազմիցս խոսվել է այդպիսի իրավիճակներում բացառապես պաշտոնական աղբյուրներին հետևելու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ, նմանօրինակ դեպքերում մշտապես ականատես ենք լինում ինքնագործունեության և անհարկի խուճապ ծնող երևույթների:
Արցախում հանրային կյանքը լարվածության մթնոլորտում է անցնում գրեթե ամեն օր, պետական մարմիններն այդ պայմաններում փորձում են կազմակերպել առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, քաղաքաշինական աշխատանքներ, մինչդեռ լարվածության ավելորդ բաժինը ոչ միայն կաթվածահար է անում նշված գործընթացը, այլև հիշյալ համակարգերի առջև արհեստականորեն ծնում է հավելյալ ծանրաբեռնվածություն, որպիսի հետևանք արձանագրվել է նաև վերջին օրերին:
Ուստի Արցախի Հանրապետության ներքին անվտանգությունն ու հանրային կյանքի բնականոն ընթացքն ավելորդ ցնցումներից զերծ պահելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մարտակերտում իրավիճակը լարված է. ՊԲ-ն դեռ լուռ է
Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում Մարտակերտի շրջանում: Թելեգրամյան ալիքները նշում են, որ լարվ...
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը Արցախում հրադադարը խախտել է միանգամից մի քանի ուղղություններով. ոչ պաշտոնական
Ըստ Bagramyan26 թելեգրամ ալիքի աղբյուրների՝ ադրբեջանական զինուժը Արցախում հրադադարը խախտել է միանգամից մի քանի ուղղությո...
Մետրոյի Բաղրամյան կայարանից տարհանվել են բոլոր քաղաքացիները. Radar Armenia
Տեղեկություն է տարածվում, որ Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան կայարանից տարհանել են բոլոր քաղաքացիներին։ Այս մասին գրում է...
Բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել. ի՞նչ է հայտնի դարձել Բաղդասարյանին
Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. բանակցություններում, կարծես թե, պայմանավորվածություն է ձեռք բերվել, ֆեյսբուքյան իր էջ...