ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջուրը երեխաներին քշել ու տարել է ծնողների ձեռքերից. քանի զոհ կա ԱՄՆ-ում` ավերիչ ջրհեղեղից հետո
ԱՄՆ-ում հեղեղներ են: Ջրհեղեղը արևելյան Կենտուկիում խլել է առնվազն 37 մարդու կյանք: Զոհերի մեջ կան երեխաներ, նշվում է որ զոհված երեխաներից 4-ը քույր ու եղբայր են եղել` 1-ից 8 տարեկան: Այս մասին հայտնում է BBC-ի ամերիկյան ծառայությունը և հավելում, որ երեխաներին ջուրը քշել է հենց ծնողների ձեռքերից:
Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրն ասել է, որ զոհերի թիվը կշարունակի աճել, քանի որ «հարյուրավոր» մարդիկ անհետ կորած են համարվում, իսկ որոնումները շարունակվում են:
Ավելի քան 12,000 տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության, հարյուրավոր տներ և ձեռնարկություններ ջրի տակ են:
Ճանապարհներին, կամուրջներին և այլ ենթակառուցվածքներին հասցված վնասը կարժենա միլիոնավոր դոլարներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում սպասում են Փելոսիին, իսկ Չինաստանը զորք է առաջ քաշում. ինչ իրավիճակ է այս պահին
Թայվանում սպասում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Համացանցում արդեն կադրեր են հրապարակվե...
Մարտակերտում իրավիճակը լարված է. ՊԲ-ն դեռ լուռ է
Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում Մարտակերտի շրջանում: Թելեգրամյան ալիքները նշում են, որ լարվ...
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը Արցախում հրադադարը խախտել է միանգամից մի քանի ուղղություններով. ոչ պաշտոնական
Ըստ Bagramyan26 թելեգրամ ալիքի աղբյուրների՝ ադրբեջանական զինուժը Արցախում հրադադարը խախտել է միանգամից մի քանի ուղղությո...