Պատահարներ
Մյասնիկյան պողոտայում ռեստորաններից մեկի մոտ մեքենայից կրակել էր․ 3 անձ ձերբակալվել է, մեկը՝ 20-ամյա աղջիկ
Հուլիսի 17-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Տիգրան Մեծ պողոտայից, «Մերսեդես» մակնիշի մեքենայից կրակոցներ արձակելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 24-ամյա երիտասարդի, ինչպես նաև մեքենայի վարորդին և ուղևորուհուն:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ մեքենայի պատուհանից օդամղիչ ատրճանակից օդ էր կրակել:
Երեքն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին:
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ երկու աղջիկ դիմել է փախուստի, իսկ տղաներին և 20-ամյա աղջկան հաջողվել է բերման ենթարկել
ԱՄՆ–ից հրահանգել են պարզել հարցը. բացահայտվել է Քանաքեռում տեղի ունեցած սպանության պատճառը
Լենինգրադյան փողոցում 8-ամյա տղայի են վրաերթի ենթարկել
Toyota-ն տապալել է բետոնե էլեկտրասյունն ու կողաշրջված հայտնվել ջրատարում
Ավելին Պատահարներ բաժնից
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0