Կենտրոնական Ասիայում օդի ջերմաստիճանը հատել է +48°C-ը․ անսովոր տաք են նաև գիշերները
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է, որ տարածաշրջանը գտնվում է բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ, ինչի մասին վկայում են ինչպես ցերեկային առավելագույն, այնպես էլ գիշերային նվազագույն անսովոր բարձր ջերմաստիճանները։
Ըստ ներկայացված տվյալների՝ Ուզբեկստանի Բուզաուբայում գրանցվել է +48.7°C, իսկ Ուչկուդուկում նվազագույն ջերմաստիճանը կազմել է +34.1°C, առավելագույնը՝ +47.3°C։ Ղրղզստանում արձանագրվել է երկրի դիտարկումների պատմության ամենաշոգ օրը. Ջանի Ջերում գրանցվել է +43.7°C, իսկ 1200 մետր բարձրության վրա գտնվող Տալասում՝ +40.1°C։ Ղազախստանի Արիս բնակավայրում սնդիկի սյունը հասել է +46.6°C-ի, Բականասում՝ +43.4°C-ի, ընդ որում՝ 51° հյուսիսային լայնության շրջանում օդի ջերմաստիճանը հասել է +46°C-ի, իսկ Բալխաշում (47° հս. լ.) գիշերային նվազագույն ջերմաստիճանը եղել է +28.5°C, ինչը փաստում է անսովոր տաք գիշերների մասին։ Թուրքմենստանում արձանագրվել է +47.8°C, իսկ Տաջիկստանում՝ +45.0°C։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Երևանում մեկնարկում են «Գարեջրի Օրեր 2026»-ը
Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին Զաքյան փողոցում տեղի կունենա «Գարեջրի Օրեր 2026» ցուցահանդես-վաճառքը։ Միջոցառումը կանցկացվի...