Արցախի հարցով ակտիվ դիրքորոշում ունեցողները հայտնվում են իշխանության թիրախում. Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, որ Արցախի թեմայով զբաղվող և երկրում փոփոխություններ պահանջող անձինք հայտնվում են իշխանության ուշադրության կենտրոնում։
«Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում։ Իսկ երբ այդ ամենին միանում են պայքարի պատրաստակամությունն ու կամքը, բանտային կյանքն արդեն պատրաստ է սպասելու նրան»,- գրել է Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նա նաև նշել է, որ իշխանությունների մշտական թիրախներից է Ավետիք Չալաբյանը, որը, Աբրահամյանի խոսքով, առաջին անգամ կալանավորվել էր 2022 թվականին՝ դիմադրության շարժման օրերին, իսկ այժմ կրկին գտնվում է անազատության մեջ։
«Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- եզրափակել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...