Ցմահ դատապարտյալին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց. Armlur
ArmLur.am-ը հայտնել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, ցմահ ազատազրկման դատապարտված Ս. Մ. մի քանի օր առաջ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ս.Մ. պատիժ է կրում «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ տեղամասի 77-րդ խցում, իսկ նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունը փոխանցել են այլ դատապարտյալներ։
Տեղեկությունը ճշտելու նպատակով Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակի հետ, ովմեզ հայտնեց, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
«Դատապարտյալը մի քանի օր առաջ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց»,- նշել են ՔԿ-ից։
Անձի առողջական վիճակի մասին մանրամսներ իմանալ չհաջողվեց, քանի որ այն համարվում է գաղտնիք պարունակող տեղեկություն :
Հիշեցնենք՝ Ս. Մ. ցմահ ազատազրկման է դատապարտվել 1992 թվականին։ Նա մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի Բաղանիս գյուղում ամուսիններ Սոնայի և Սերյոժայի սպանության, ինչպես նաև ավազակային հարձակման համար։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։ Aurora News-ի հետ զրույցում ՆԳ...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...