Toyota-ն տապալել է բետոնե էլեկտրասյունն ու կողաշրջված հայտնվել ջրատարում

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններոմ Toyota մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները, ովքեր կատարում են անհրաժեշտ աշխատանքներ՝ լուծելու տապալված բետոնե էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ։ էլեկտրասյան տապալման հետևանքով 2 ավտոմեքենա վնասվել է, որոնցից մեկը պարսկական համարանիշներով է, մեկն էլ՝ պաղպաղակ տեղափոխող։ 

Քաղաքականություն