2026-ի աշխարհի առաջնությունը պատմության լավագույն առաջնությունն է եղել. Ինֆանտինոն
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատմության լավագույնն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ձեզ խոստացել էի, որ կունենանք հիանալի աշխարհի առաջնություն։ Այն, անկասկած, գերազանցեց բոլոր սպասելիքները։ Լեփ-լեցուն մարզադաշտեր, մարդիկ խաղաղ և ուրախ վայելում են խաղը։ Մենք միավորել ենք աշխարհը Ամերիկայում»,- ասել է Ինֆանտինոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև նշել է, որ այս առաջնությունը ոչ միայն լավագույնն է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ, այլև «մարդկության պատմության ամենամեծ սոցիալ-մշակութային իրադարձություններից մեկը»։
Աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվում է 48 ազգային հավաքականների մասնակցությամբ և միաժամանակ երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին Նյու Յորքում, որտեղ կհանդիպեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվեց Իսպանիա․ հայ հարձակվողը կարիերան կշարունակի «Տեներիֆե»-ում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Իսպանիայում։ Ռանոսը տեղափոխվել է Ի...