700 կիլոմետր հեռավորության վրա թիրախներ են խոցվել․ Զելենսկին հայտարարություն է արել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան հարթակում հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք թիրախների, ինչպես նաև օկուպացված տարածքներում և ծովային հատվածներում։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Տամբովի շրջաններում խոցվել են երկու խոշոր լոգիստիկ օբյեկտներ, որոնք, ըստ Զելենսկու, օգտագործվել են անօդաչու թռչող սարքերի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների և նավիգացիոն սարքավորումների մատակարարումների ապահովման նպատակով։
Զելենսկին նշել է, որ հարվածներ են հասցվել նաև նավթային օբյեկտի, Ազովի և Սև ծովերի ջրային տարածքներում գտնվող թիրախների, ինչպես նաև Ղրիմում գտնվող օբյեկտների ուղղությամբ։
« 700 կիլոմետր հեռավորության վրա թիրախներ են խոցվել: Շնորհակալություն Ուկրաինայի պաշտպանության ուժերի յուրաքանչյուր ստորաբաժանման զինվորներին՝ ճշգրիտ և համակարգված աշխատանքի համար»,- գրել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին. 7 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաին...