Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին. 7 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Եվգենի Պերվիշովը։
Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով զոհվել է գիշերային հերթափոխի 7 աշխատակից, ևս 24 մարդ վնասվածքներ է ստացել։ Տուժածները տեղափոխվել են Կոտովսկի և Տամբովի հիվանդանոցներ։
Հարվածից հետո լոգիստիկ կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Բաց կրակը մարվել է, սակայն հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Նահանգապետը հայտնել է, որ օգնություն կտրամադրվի զոհվածների ընտանիքներին։
Wildberries-ը հաստատել է, որ հարձակման են ենթարկվել Կոտովսկի և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալի լոգիստիկ կենտրոնները։ Ընկերության տվյալներով՝ երկու օբյեկտներից էլ աշխատակիցները տարհանվել են։
Ռուսական կողմի տվյալներով՝ նույն գիշեր Ուկրաինան հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է կիրառել Ռուսաստանի տարբեր շրջանների ուղղությամբ։ Հարվածներ են գրանցվել նաև Լենինգրադի և Ռոստովի մարզերում, ինչպես նաև Վոլգոգրադում և Զապորոժիեի Էներգոդար քաղաքում։ Ռուսաստանի իշխանությունները հայտնում են, որ անօդաչուների մեծ մասը խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...