Ուժեղ կարկուտից երիտասարդ նախրապանը ծանր վնասվածքներ է ստացել
Շիրակի մարզում տեղի է ունեցել ուժեղ կարկտահարություն, որից առավելապես տուժել է Բագրավան համայնքը։
Այս բնակավայրում մոլեգնել է նաև փոթորիկ, ինչի հետևանքով գյուղը մեծ վնասներ է կրել։ «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը Բագրավանից տեսանյութ և լուսանկարներ է տարածել՝ արձանագրելով, որ այնտեղ իրական աղետ է եղել։ Թումասյանը նաև տեղեկացրել է, որ Բագրավանի երիտասարդ նախրապանը, գտնվելով սարերում, լուրջ վնասվածքներ է ստացել։
«Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասվածքներ է ստացել... Առողջություն ենք մաղթում և Աստված ենք կանչում, որ շուտ ապաքինվի»։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Երևանում մեկնարկում են «Գարեջրի Օրեր 2026»-ը
Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին Զաքյան փողոցում տեղի կունենա «Գարեջրի Օրեր 2026» ցուցահանդես-վաճառքը։ Միջոցառումը կանցկացվի...