Մեսին անդրադարձել է Յամալի հետ 2007 թվականի հայտնի լուսանկարին
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին արձագանքել է իր և Իսպանիայի ֆուտբոլիստ Լամին Յամալի՝ 2007 թվականին արված հայտնի լուսանկարին։
Լուսանկարում 20-ամյա Մեսին լողացնում է այն ժամանակ 6 ամսական Յամալին։ Այն արվել է «Բարսելոնայի» մարզադաշտում՝ բարեգործական օրացույցի շրջանակում։
«Այդ լուսանկարն անհավանական է։ Ես նրա հետ լուսանկարվել եմ, երբ նա դեռ փոքր երեխա էր։ Այն, որ հիմա մենք երկուսս էլ աշխարհի առաջնությունում ենք խաղում, խելահեղ է»,- ասել է Մեսին։
39-ամյա Մեսին և 19-ամյա Յամալը առաջին անգամ կբախվեն միմյանց ազգային հավաքականների մակարդակով՝ 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում։
Արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ Յամալը ներկայում աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։
«Նա հիանալի ֆուտբոլիստ է, համաշխարհային աստղ։ Նա ընդամենը 19 տարեկան է, և նրան դեռ երկար ճանապարհ է սպասվում։ Մաղթում եմ նրան լավագույնը, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս անգամ նա չեմպիոն չդառնա»,- ասել է Մեսին։
Լուսանկարի հեղինակ լուսանկարիչ Ժոան Մոնֆորտը նշել է, որ կադրն ամբողջ աշխարհում մեծ տարածում է ստացել։
«Լուսանկարը պայթեցրեց համացանցը, իսկ այն փաստը, որ եզրափակիչը ԱՄՆ-ում է անցկացվում, ավելի մեծ ուշադրություն տվեց դրան։ Հիմա ամեն ինչ ավարտվում է Մեսիի և Յամալի եզրափակիչով։ Սա ավելի լավ է, քան ցանկացած ֆիլմի սցենար»,- ասել է նա։
ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիան և Արգենտինան կհանդիպեն հուլիսի 19-ին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվեց Իսպանիա․ հայ հարձակվողը կարիերան կշարունակի «Տեներիֆե»-ում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Իսպանիայում։ Ռանոսը տեղափոխվել է Ի...