Քաղաքականություն

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. Փաստ

Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման մեջ։


2013 թվականի հունվարի 1-ից Միասնական սոցիալական ծառայությունում ներդրվել է Կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգը։ 


Կենսաթոշակների և պետական նպաստների (ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում) նշանակման (իրավունքի և վճարման դադարեցման) վերահաշվարկման համար շահառուի ներկայացվող անհրաժեշտ (թղթային կրիչով) փաստաթղթերը տեսաներածվում են ՏՀ և վերադարձվում դիմումատուին: 


Տեսաներածված փաստաթղթերի հիմքով կազմվում է էլեկտրոնային կենսաթոշակի (նպաստի) գործ: Ընդ որում՝ 2013 թվականից ի վեր ՏՀ-ի արդիականացման, լավարկման, ինչպես նաև տեղեկատվական հոսքերի կառավարման ենթահամակարգերի ներդրման արդյունքում կենսաթոշակի, նպաստի նշանակման, վճարման, վերահաշվարկման և անհրաժեշտ այլ գործողությունների համար օգտագործվում են նաև հասանելի էլեկտրոնային տվյալներ:


 Տեղեկատվական համակարգի ներդրումից հետո մինչև 2013 թվականի հունիսի 1-ը նշանակված կենսաթոշակների գործերից հաշմանդամության, երկարամյա ծառայության, մասնակի և կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի գործերը նույնպես տեսաներածվել են համակարգ: Այսպիսով, խնդրահարույց է դառնում (մինչև 2013 թվականը նշանակված գործերի) նշված խմբի շահառուների կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո թղթային կրիչով գործերը միայն 10 տարի պահպանելուց հետո ոչնչացնելու գործող իրավակարգավորումը: 


Նույնական խնդիր առկա է նաև «Անձի ֆունկցիոնալության գնահատման» համակարգում, որտեղ էլեկտրոնային տեղեկատվական տվյալների հաշվառման «Փյունիկ» և «e-disability» համակարգերի շահագործմանը զուգահեռ պահպանվում են թղթային կրիչներով արխիվային տվյալներ: Միաժամանակ, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների հիվանդության պատմագրերի պահպանության համար գործադիրը սահմանել է 25 տարվա պահպանության ժամկետ, մինչդեռ նույն փատաթղթերի հիմքով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում փաստաթղթերի պահպանության համար սահմանվել է 50 տարի, որը ողջամիտ չէ:


Նախագծով առաջարկվում է կենսաթոշակի, նպաստի թղթային կրիչով գործերի տվյալները «Էլեկտրոնային տեղեկատվական համակարգ» տեսաներածելուց հետո ոչնչացնել, բժշկասոցիալական փորձաքննությամբ փորձաքննված՝ հաշմանդամություն ունեցող անձանց թղթային կրիչով գործերի տվյալները «ՓՅՈՒՆԻԿ» տեղեկատվական համակարգ տեսաներածելուց հետո ոչնչացնել: Նախագիծն ընդունվելու դեպքում հնարավոր կլինի Միասնական սոցիալական ծառայության շուրջ 2500-3000 քառակուսի մետր վարչական տարածք ազատել արխիվային փաստաթղթերից։ Միաժամանակ, փաստաթղթերի տեսաներածումը թույլ կտա ապահովել արագ որոնում, երկարաժամկետ և անվտանգ պահպանում (առանց վարչական տարածքները թղթային փաստաթղթերով ծանրաբեռնելու) և պաշտպանություն ֆիզիկական մաշվածությունից»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250