Հրդեհները չեն խանգարի․ Իսպանիա–Արգենտինա եզրափակիչը կկայանա Նյու Ջերսիում
ՖԻՖԱ-ն չի տեղափոխի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը՝ չնայած Նյու Յորքի և Նյու Ջերսիի շրջանում անտառային հրդեհների պատճառով առաջացած ծխապատմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, փոխանցում է championat.com-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Իսպանիայի և Արգենտինայի հավաքականների միջև նախատեսված եզրափակիչը կարող է տեղափոխվել, սակայն ՖԻՖԱ-ն նշել է, որ նման որոշում այս պահին չի քննարկվում։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընդգծել է, որ եթե մրցաշարի մասնակիցների առողջության համար վտանգ առաջանա, գործում են հատուկ արձանագրված ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս արագ գնահատել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել։
ԱԱ-2026-ի եզրափակիչ հանդիպումը նախատեսված է հուլիսի 19-ին՝ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի մարզադաշտերից մեկում։ Մրցավեճում կհանդիպեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվեց Իսպանիա․ հայ հարձակվողը կարիերան կշարունակի «Տեներիֆե»-ում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Իսպանիայում։ Ռանոսը տեղափոխվել է Ի...