Վաղվանից Նոր Գեղիի խաչմերուկում կգործի լուսացույց
Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ1/ ավտոճանապարհների հատման խաչմերուկում (Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկ) տեղադրվել է լուսացույց, և հուլիսի 18-ից նշված խաչմերուկում կկատարվի լուսացուցային կարգավորում։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելը, անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռեժիմը, որը վարորդներին նախազգուշացնում էր լուսացույցի առաջիկա գործարկման մասին։ Խաչմերուկը կահավորվել է նաև համապատասխան ճանապարհային նշաններով։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Երևանում մեկնարկում են «Գարեջրի Օրեր 2026»-ը
Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին Զաքյան փողոցում տեղի կունենա «Գարեջրի Օրեր 2026» ցուցահանդես-վաճառքը։ Միջոցառումը կանցկացվի...