Խոշոր ավտովթար` Գեղարքունիքի մարզում. կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. կա վիրավոր

Այսօր` հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 46 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 80 գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։ 

 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը  տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Ա. Հովհաննիսյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պետրոսյանի գլխավորությամբ։  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Քաղաքականություն