Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արին Բերդի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։…

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արին Բերդի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։   

 

 

[391b5c35ad61c2625742bcfec0d770db.jpg]

 

 

 

 

[3a6400e19f4af77f004e76ded7d4e071.jpg]

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները։

 

 

 

 

[22d0068781bcfcfe605693561a634145.jpg]

 

 

 

 

[5b828c6e25fd47f514959bb798e2e474.jpg]

 

 

 

 

[48a06876da993eeb5cbc1e9435c73ae6.jpg]

 

 

 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Ժ. Մարգարյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250