Լիբանանի նախագահը Թրամփից օգնություն է խնդրելու՝ Իսրայելի զորքերի դուրսբերման հարցում
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մեկնել է Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են Լիբանանի հարավային շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերման և հրադադարի պահպանման հարցերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի նախագահի գրասենյակին։
Սպասվում է, որ Լիբանան-ԱՄՆ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են նաև երկրում կայունության վերականգնման, ինչպես նաև Լիբանանի կառավարության վերահսկողության ընդլայնման հարցերը։
Հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ հուլիսի 14-15-ին Հռոմում անցկացվել է Լիբանան-Իսրայել բանակցությունների հերթական փուլը։ Դրանց ընթացքում կողմերը պայմանավորվել են ստեղծել առաջին փորձնական գոտին, որտեղ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո պետք է տեղակայվեն լիբանանյան բանակի ստորաբաժանումներ։
Ավելի վաղ՝ հունիսի 26-ին, Լիբանանն ու Իսրայելը ԱՄՆ միջնորդությամբ ստորագրել էին շրջանակային համաձայնագիր։ Դրա համաձայն՝ Լիբանանի զինված ուժերը պետք է աստիճանաբար վերականգնեն երկրի ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողությունը, իսկ Իսրայելը պետք է դուրս բերի իր զորքերը օկուպացված շրջաններից։
ԱՄՆ այցից առաջ Ջոզեֆ Աունը հայտարարել էր, որ անհրաժեշտ է Իսրայելին ստիպել պահպանել խաղաղության համաձայնագիրը։ Նա նշել էր, որ խնդրելու է Դոնալդ Թրամփին ազդեցություն գործադրել Իսրայելի վրա՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
Լիբանանի նախագահի խոսքով՝ խոսքը վերաբերում է հարավային շրջաններում հրետակոծություններին, օդային հարվածներին և ավերված շենքերի քանդմանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին. 7 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հուլիսի 18-ի գիշերը ենթարկվել է ուկրաին...