ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն Խերսոնում. կան զոհեր և տասնյակ վիրավորներ. Նոր կադրեր՝ ամերիկյան HIMARS-ի կիրառումից

Առնվազն վեց մարդ է զոհվել Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով։ Այս մասին գրում է Говорит Москва-ն:

Կախովկայի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևի խոսքով՝ տասնյակ վիրավորներ կան։
 

Նա նշել է, որ խոսքը բեկորային վնասվածքների ու կտրվածքների մասին է։ Լեոնտևը նաև ասել է, որ փլատակներում շատ մարդիկ են մնում։

«Վիրավորները շարունակում են տեղափոխվել հիվանդանոց, շատերը արգելափակված են բնակարաններում և տներում, նրանց դուրսբերումը դեռ անհնար է»,- ասել է Կախովկայի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարը։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Զինված ուժերը Նովայա Կախովկայի ուղղությամբ գնդակոծել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգով, որը նրանց է տրամադրել ԱՄՆ-ն: Ուկրաինական կողմը պայթեցրել է սելիտրայով պահեստները: Վնասվել են շուկան, հիվանդանոցը և տներ:

 

Լեոնտևը հայտնել է, որ վնասվել է նաև մարդասիրական օգնության պահեստը, որը գտնվում է դեպքի վայրի մոտ

Քաղաքականություն