Իրանը մերժեց ԱՄՆ-ի առաջարկները․ տարածաշրջան են ուղարկելով ռազմական ինքնաթիռներ

Ժնևում կայացած Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների հերթական փուլը ավարտվել է առանց արդյունքի։ Կողմերը շարունակում են տարաձայնություններ ունենալ հիմնական հարցերի շուրջ, հաղորդում է The Wall Street Journal-ը։


Թերթի տվյալներով՝ Իրանը մերժել է Վաշինգտոնի պահանջները, այդ թվում՝ հարստացված ուրանի պաշարները երրորդ երկրի փոխանցելու առաջարկը, ինչպես նաև հարստացման գործընթացը դադարեցնելու և միջուկային օբյեկտների ապամոնտաժման տարբերակը։ Բացի այդ, Թեհրանը դեմ է արտահայտվել իր միջուկային ծրագրի զարգացման նկատմամբ անժամկետ սահմանափակումների կիրառմանը։


Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ուժեղացրել է ճնշումը՝ տարածաշրջան ուղարկելով լրացուցիչ ռազմական ինքնաթիռներ և նավեր։


Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն պահանջ էր դրել Իրանի դեմ։

Քաղաքականություն