Արտակարգ դեպք՝ Երևանում. ըստ որդու՝ հնարավոր է, մայրը անզգուշաբար ընկել է Երևանյան լիճը. Shamshyan. com

Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ Երևանյան լճում ԱԻՆ ՓԾ ջրասուզակների հետ կատարում են որոնողա-հետախուզական աշխատանքներ: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ իր մայրը մի քանի ժամ առաջ տանից դուրս է եկել և չի վերադարձել: Տղան ինքնուրույն  որոնողական աշխատանքներ է կատարել մոր գնացած կասկածելի երթուղով և նշված վայրերի խանութներում, մասնավոր ընկերություններում տեղադրված տեսախցիկների միջոցով պարզել է, որ մայրը վերջին անգամ երևացել է Երևանյան լճի մոտ, որտեղ էլ հայտնաբերել են մոր կողմից օգտագործվող ձեռնափայտը ու, ըստ կասկածների՝ հնարավոր է, մայրը անզգուշաբար ընկած լինի Երևանյան լիճը: 

 

Այս պահին ջրասուզակները գործողություններ չեն կատարում ջրի վարարման պատճառով, սակայն որոնողական աշխատանքները շարունակվում են՝ այդ թվում՝ ենթադրյալ այն վայրերում, որտեղ հնարավոր է, կինը այցելած լինի: 

 

Մանրամասները՝ կայքում: