Ահազանգ. Հրազդանի կիրճում 28-ամյա երիտասարդը մի քանի անգամ հարվածել է ռուս կնոջ հետույքին և երգել. Shamshyan. com
Ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, հուլիսի 6-ին ոստիկանություն է ահազանգել Ռուսաստանի քաղաքացի, 32-ամյա Եկատերինա Ս.-ն և հայտնել, որ այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը Հրազդանի կիրճում բռնել է իր ձեռքից, ապա մի քանի անգամ ձեռքով հարվածել իր հետույքին և այդ ընթացքում երգել՝ Эх, раз, да еще раз, да еще много-много много раз.
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արարքի համար հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Երևանում բնակվող 28-ամյա տղամարդուն:
Նմանատիպ հոդվածներ
Հերթական երկրաշարժը՝ Բավրայում. որտեղ է զգացվել
Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
ՔԱՐՏԵԶ. Ելփին գյուղի հատվածում ադրբեջանցի զինծառայողները քաղաքացիական մեքենա են խոցել. Տիգրան Աբրահամյան
Երևան-Երասխ-Եղեգնաձոր մայրուղու Ելփին գյուղի հատվածում՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները...
Վրաերթ՝ Վանաձորում. վարորդը՝ ՊՆ ծառայող է. Shamshyan. com
Երեկ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 28-ամյա Առաքել Ա.-ն իր վարած Ope...
Սպանություն Արմավիրի մարզում. հայրը որդուն դանակի 30 հարված է հասցրել. մանրամասներ. Shamshyan. com
Երեկ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազա...