ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալվել է Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձ կատարած անձը

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն ծայրահեղ ծանր վիճակում է, ասել է Ճապոնիայի վարչապետ Կիսիդան։ Միջազգային լրատվականներն արդեն տեղեկացնում են, որ մահափորձի գործով ձերբակալված ճապոնացի նախկին զինվորականն առաջին ցուցմունքն է տվել։ Նա հայտարարել է, որ դժգոհ է Սինձո Աբեի քաղաքականությունից, ուստի ցանկացել է սպանել նրան։ Մահափորձը իրականացնողը  40-ամյա Տեցույա Յամագամին է։ 

 

Վիրավորվելուց հետո Ճապոնիայի նախկին վարչապետը կորցրել է գիտակցությունը։ Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ Աբեի մոտ սրտի կանգ է ախտորոշվել, սակայն նրա վիճակի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։ Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, քաղաքական գործիչը վիրավորվել է պարանոցից, արյունահոսություն է նկատվել նաև կրծքավանդակի շրջանում։

 

Առավոտյան հայտնել էինք, որ Ճապոնիայում անհայտ անձը փորձել է սպանել նախկին վարչապետ Աբեին։