ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները թալանել են Ուկրաինայում զոհված ռուս զինվորի ընտանիքը
Ռուսական լրատվամիջոցները հայտնել են Ուկրաինայում զոհված ռուս զինվորի ընտանիքին թալանած անձանց անունները:
Կազանում ձերբակալվել են Դինար Խասմատուլինը, Թիմուր Մուխսիտդինովը, Նազիմ Խորալիևը (լուսանկարում ձախ կողմում) և Շամսի Մամեդովը (աջ կողմում): Ըստ թելեգրամյան ալիքների՝ վերջին երկուսը ազգությամբ ադրբեջանցի մասնագետներ են: Նրանք միասին զանգերի կենտրոն են կազմակերպել՝ քաղաքացիներին խաբելու համար.
Դատարանը արդեն քննել է առաջին երեք ամբաստանյալների վերաբերյալ գործի նյութերը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Նրանք մեղադրվում են «Կազմակերպված խմբի կողմից կամ առանձնապես խոշոր չափերով խարդախություն» հոդվածով։ Կազանից նրանք տեղափոխվել են Պերմ։ Բանդայի մնացած անդամների ինքնությունը պարզվում է։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայող Արտյոմ Նեչաևի մայրը զանգ է ստացել իբր Ռուսաստանի բանկից, որտեղից ասել են, թե տվյալների արտահոսք է եղել, ուստի հաշիվները պետք է ապահովագրվեն։ Կինը պատրաստվում էր որդու հուղարկավորությանը, ուստի հավատացել է և արել այն ամենը, ինչ իրենից խնդրել են: Նրա խոսքով՝ ինքը նույնիսկ 1,5 մլն վարկ է վերցրել։ Հինգ օրվա ընթացքում նա կատարել է ավելի քան 200 գործարք և փոխանցել 12 միլիոն ռուբլի։