ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տապալված ծառեր, վնասված կառույցներ. Մոսկվայի բնակիչներին խնդրել են մնալ տներում

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի իշխանությունները քաղաքի բնակիչներին խնդրել են վատ եղանակի պատճառով փողոց դուրս չգալ։

 

«Քաղաքում տեղատարափ անձրև է եկել: Կան տապալված ծառեր և վնասված կառույցներ։ Քաղաքային ծառայությունները օպերատիվ սղոցում և հեռացնում են տապալված ծառերը, ապամոնտաժում քամուց վնասված կառույցները»,- նշում է RT-ն:

 

Ըստ կանխատեսումների՝ երեկոյան ժամերին ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կհասնի 23 մ/վրկ-ի։

Քաղաքականություն