«Հայաստանի հետ բանակցություններում առաջխաղացում չկա». Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում հատուկ առաջընթացի բացակայության մասին:
«Ես չեմ կարող ասել, որ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջխաղացում կա։ Այնուամենայնիվ, որոշակի մեսիջներ կան, քննարկումներ են ընթանում»,-նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
Վեջինիս խոսքով, Հայաստանում այդ կապակցությամբ տարբեր կարծիքներ կան, «դեռ հայ հասարակության մեջ կան ռևանշիստական կոչեր, բայց կան նաեւ դրանից տարբերվող կարծիքներ»:
«Բայց մենք կարծում ենք, որ այդ համատեքստում հայ հասարակության մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ երկարաժամկետ խաղաղության եւ տարածաշրջանի զարգացմանը այլընտրանք չկա», — հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս է եկել բուհից. Tert
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող էր, սակայն նա այլևս չ...
«Հայաստանն առաջարկել է հետ քաշել զորքերը, բայց հրաժարվել ենք». Բայրամով
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստի անցկացման ամսաթիվը դեռ որոշված չէ: Ընդհանուր առմամբ...
Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական կտա. BBC
Հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ կմնա...
Որտեղ կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը. Փաշինյանն անդրադարձել է նախագծին
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը: «Ինչպես գիտեք «Մուլտ...