«Հայաստանն առաջարկել է հետ քաշել զորքերը, բայց հրաժարվել ենք». Բայրամով
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստի անցկացման ամսաթիվը դեռ որոշված չէ: Ընդհանուր առմամբ, սահմանազատման գործընթացը հեշտ չի լինի, հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Սահմանի սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստի ամսաթիվը դեռ որոշված չէ», - լրագրողներին ասել է Բայրամովը:
Նրա խոսքով ՝ հանձնաժողովին հաջողվել է ձևավորել երկարատև և բարդ գործընթացից հետո։
«Հայաստանն առաջարկել է ապաԷսկալացման միջոցներ ձեռնարկել և հետ քաշել զորքերն ու սահմանապահներին սահմանից ։ Բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է դրանից, քանի որ իր սահմանները պաշտպանելը Ադրբեջանի սահմանադրական իրավունքն ու պարտքն է», - նշել է նա։
Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանը կողմնակից է «սահմանների ցիվիլ սահմանմանը, որոնք հիմնված են տարբեր իրավական եւ պատմական փաստաթղթերի վրա»:
«Կարծիքների տարբերությունը, իհարկե, կարող է լինել, բայց հանձնաժողով եւ դրա գործունեությունը անհրաժեշտ են հենց ընդհանուր հայտարարի գալու համար», - հավելել է ԱԳ նախարարը:
Բայրամովը նաեւ ընդգծել է, որ սահմանի «դելիմիտացիան ընդհանուր առմամբ երկար գործընթաց է», եւ հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նախկին հարաբերությունները, «կարծում են, որ այդ գործընթացը հեշտ չի լինի»:
Նմանատիպ հոդվածներ
Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս է եկել բուհից. Tert
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող էր, սակայն նա այլևս չ...
Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական կտա. BBC
Հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ կմնա...
Որտեղ կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը. Փաշինյանն անդրադարձել է նախագծին
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը: «Ինչպես գիտեք «...
«Առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ Կապսի ջրամբարի կառուցման ու Շիրակի մարզի Ջրաձոր գյու...