Որտեղ կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը. Փաշինյանն անդրադարձել է նախագծին
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը:
«Ինչպես գիտեք «Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։
Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն, մեր նախնական գնահատականը նախագծի վերաբերյալ դրական է, որովհետև այն էական զբոսաշրջային նշանակություն կունենա Հայաստանի համար, հուսով եմ, որ մեր մարմինները պատշաճ ժամկետում հարցը կքննարկեն։ Համապատասխան վարչական որոշումները կկայացնեն և պրոցեսը առաջ կընթանա»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս է եկել բուհից. Tert
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող էր, սակայն նա այլևս չ...
«Հայաստանն առաջարկել է հետ քաշել զորքերը, բայց հրաժարվել ենք». Բայրամով
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստի անցկացման ամսաթիվը դեռ որոշված չէ: Ընդհանուր առմամբ...
Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական կտա. BBC
Հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ կմնա...
«Առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ Կապսի ջրամբարի կառուցման ու Շիրակի մարզի Ջրաձոր գյու...