Դեռևս հնարավոր է համաձայնության հասնել. Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ դեռևս հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները, համաձայնության հասնել Թեհրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը փրկելու հարցում, թեև Վաշինգտոնը վերջերս կայացած բանակցությունները գնահատել է որպես ձախողում:
Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը այսօր Թվիթերում գրել է, որ չնայած հունիսի 29-ին ավարտված երկօրյա բանակցությունների ընթացքում համաձայնության բացակայությանը, Թեհրանը «պատրաստ է հասնել լավ, ամուր և տևական գործարքի»:
Իրանի դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը հաջորդում է Դոհայում կայացած բանակցություններին, որտեղ ԵՄ-ի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի բանագնացները փորձում էին վերսկսել ամիսներ առաջ ընդհատված բանակցությունները։
Առաջընթացի բացակայության համար կողմերը միմյանց են մեղադրում. Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը շարունակում է առաջ քաշել գործարքի հետ «կապ չունեցող» պահանջները, մինչդեռ, ըստ Թեհրանի, ԱՄՆ-ի պնդումները բացառում են Իրանի տնտեսական օգուտների որևէ երաշխիք
Նմանատիպ հոդվածներ
Ջհանգիրյանը հրաժարական է տվել. ո՞րն է պատճառը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ ա...
«Բոլորը նվիրում ենք». Սաղաթելյանի ուշագրավ հայտարարությունը
Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության...
Կանադան դեսպանատուն կբացի Հայաստանում
Կանադայի կառավարությունն այսօր հայտարարեց, որ դեսպանություն է բացելու Երևանում։ Այս մասին հայտնում է Տորոնտոյի Հայկական...
Հայտնի է, թե որ հարցերում են Երևանն ու Բաքուն «մերձեցրել դիրքորոշումները»
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով...