Արտակարգ դեպք` Արարատի մարզում. 63-ամյա տղամարդը, դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց` բժշկին սպանելու
Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այդ օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոնի ընդունարանում ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Գեղամ Կ.-ն դանակը ձեռքին մտել է ընդունարան և հերթափոխային բուժքրոջ ներկայությամբ սպառնալիքներ է հնչեցրել, հայտարարելով ՝ ուր է բժիշկ Համարչյանը, որ նրան սպանելու է, ապա անհասցե հայհոյանքներ է հնչեցրել և մոտ կես ժամ խանգարել հիվանդանոցի բնականոն աշխատանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո Գեղամ Կ.-ն դուրս է եկել հիվանդանոցի բակ, կոտրել գարեջրի շիշը և վնասել իր ձախ նախաբազուկը: Հիվանդանոց ժամանած ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը վնասազերծել է Գեղամ Կ.-ին, տեղափոխել ոստիկանության Արարատի բաժանմունք և որոշ ժամանակ անց նրան բաց են թողել:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բսաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. կիրառել են խոշոր տրամաչափի զինատեսակներ
Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային...
Ժամը 17։00-19։00-ը «Յանդեքս»-ի ոչ մի տաքսի չի՞ աշխատի․ վարորդները բոյկոտում են
«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդների բողոքի ակցիան շարունակվում է։ Auroranews-ի հետ զրույցում վարորդներից մ...
«Չեք մարսելու, հը՞, հիմա ի՞նչ կասեք». Նազարյանը` 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին հարվածելու մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակիցներ, վարչախմբի անբ...
Որ տեղն է զբաղեցնում Երևանը` որպես ռուսաստանցիների համար զբոսաշրջային ուղղություն
Այս տարվա հուլիսին Երևանը դարձել է ռուսաստանցիների համար ամենազանգվածային արտասահմանյան զբոսաշրջային ուղղությունը: Տվյալ...