Շոլցի կառավարությունը ցանկանում է խաղաղություն պարտադրել Ուկրաինային ՌԴ-ի պայմաններով․ ընդդիմադիր պատգամավոր

 Գերմանիայի ընդդիմադիր պատգամավոր Ռոդերիչ Կիզեվետերը ՔԴՄ-ից կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությանը մեղադրել է այն բանում, որ նա ցանկանում է խաղաղություն պարտադրել Ուկրաինային օկուպանտ երկրի պայմաններով, հայտնում է Passauer Neue Presse-ը, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։

 

Կիզեվետերն ասել է, որ Գերմանիան կարող է Ուկրաինային տրամադրել «մեծ քանակությամբ Marder հետևակի մարտական ​​մեքենաներ, ինչպես նաև հրետանի և Leopard տանկեր»։

 

«Գերմանիան շատ բան է դժվարացրել Ուկրաինայի համար: Ակնհայտ է, որ նրանք ցանկանում են խաղաղություն պարտադրել Ուկրաինային, մատակարարելով միայն փոքր քանակությամբ կարևոր զենք… Եթե ՆԱՏՕ-ն այժմ զանգվածային աջակցություն չցուցաբերի Ուկրաինային, մենք կընդունենք ռուսական ուժային քաղաքականությունը»,- նշել է Բունդեսթագի պատգամավորը։

 

Մայիսին Կիզևետերն այցելել էր Ուկրաինա, որից հետո հայտարարել էր, որ ինքը առաքելությունների անդամ է եղել Բալկաններում և Աֆղանստանում, բայց «երբեք ականատես չի եղել զինվորականների կողմից խաղաղ բնակչության նման զանգվածային ոչնչացման», «միշտ Ռուսաստանը համարել է մշակութային ազգ», և այժմ նա «խորապես ցնցված է ռուսական զենքի կիրառման հրեշավոր հետևանքներից» և «ուղղակի սարսափած է ռազմական հանցագործություններից»։