ԿԱՐևՈՐ. ՔՊ-ն որոշել է Սաղաթելյանին հեռացնել ԱԺ փոխնախագահի պաշտոնից
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնել է իշխող ՔՊ խմբակցությունը:Հունիսի 24-ի հանրահավաքի ժամանակ «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը վերահաստատեց` խորհրդարան չեն վերադառնալու, դա կանեն միայն իրենց օրակարգով:
Այսօր ավելի վաղ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը:
Եթե նախկինում իշխանականները մանդատներից զրկելու մասին էին խոսում, Ֆրանսիայի հրապարակը բացելուց հետո չբացառեցին, որ պարտականությունները չկատարելու հիմնավորմամբ կարող են ներկայացնել նաև ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալին հետ կանչելու, ինչպես նաև հանձնաժողովների ընդդիմադիր նախագահների լիազորությունների դադարեցնելու մասին նախագծեր։
Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները մշտական 12 հանձնաժողովներից 3-ում են նախագահում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնել է իշխող ՔՊ խմբակցությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ անդրադառնալով բանակցային...
Հայտնի է, թե որ հարցերում են Երևանն ու Բաքուն «մերձեցրել դիրքորոշումները»
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով...
Կանադան դեսպանատուն կբացի Հայաստանում
Կանադայի կառավարությունն այսօր հայտարարեց, որ դեսպանություն է բացելու Երևանում։ Այս մասին հայտնում է Տորոնտոյի Հայկական...
Ջհանգիրյանը հրաժարական է տվել. ո՞րն է պատճառը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ ա...