Ադրբեջանից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ անդրադառնալով բանակցային գործընթացին, սահմանազատման ու սահմանագծման հարցերին, ինչպես նաև՝ խաղաղության համաձայնագրի կնքման պայմաններին։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 27-ի մամուլի ասուլիսում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված մի շարք հայտարարություններ կասկածի տակ են դնում տարածաշրջանում Հայաստանի՝ կայուն խաղաղություն հաստատելու ցանկությունը»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Եթե Ադրբեջանը, ինչպես պնդում է Փաշինյանը, պատերազմ ցանկանար, ապա այդ քայլերի կարիքը, հավանաբար, չէր լինի։ Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է դրսևորի կոնկրետ քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկի դեպի խաղաղություն՝ ժամանակ չկորցնելով մի ձևաչափի վերակենդանացման վրա (Մինսկի խումբ - խմբ.), որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի մասնակիցներն այժմ բացահայտ ընդունում են դրա գործունեության անհնարինությունը»,- հավելել է գերատեսչությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե որ հարցերում են Երևանն ու Բաքուն «մերձեցրել դիրքորոշումները»
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով...
ԿԱՐևՈՐ. ՔՊ-ն որոշել է Սաղաթելյանին հեռացնել ԱԺ փոխնախագահի պաշտոնից
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադի...
Կանադան դեսպանատուն կբացի Հայաստանում
Կանադայի կառավարությունն այսօր հայտարարեց, որ դեսպանություն է բացելու Երևանում։ Այս մասին հայտնում է Տորոնտոյի Հայկական...
«Բոլորը նվիրում ենք». Սաղաթելյանի ուշագրավ հայտարարությունը
Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության...