«Մեծ յոթնյակը» խոցելի երկրներին սովից պաշտպանելու համար լրացուցիչ գումար հատկացնելու որոշում է կայացրել
«Մեծ յոթնյակի» երկրները պարտավորվում են լրացուցիչ 4.5 միլիարդ դոլար հատկացնել՝ առավել խոցելի շերտերին սովից եւ թերսնումից պաշտպանելու համար, ասվում է «յոթնյակի» առաջնորդների հայտարարության մեջ:
«Մենք պարտավորվում ենք լրացուցիչ 4.5 միլիարդ դոլար հատկացնել՝ առավել խոցելի շերտերին սովից եւ թերսնումից պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Այդպես, միջոցների ընդհանուր գումարը, որը G7-ը կհատկացնի այս տարի համաշխարհային պարենային անվտանգության ապահովման նպատակով, գերազանցում է 14 միլիարդ դոլարը, նշվում է փաստաթղթում։
«Մենք կպայքարենք ցանկացած սպեկուլյատիվ վարքագծի դեմ, որը վտանգում է պարենային անվտանգությունը կամ սննդի հասանելիությունը խոցելի երկրների կամ բնակչության համար»,- նշել են G7-ի առաջնորդները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ անդրադառնալով բանակցային...
Կանադան դեսպանատուն կբացի Հայաստանում
Կանադայի կառավարությունն այսօր հայտարարեց, որ դեսպանություն է բացելու Երևանում։ Այս մասին հայտնում է Տորոնտոյի Հայկական...
Հայտնի է, թե որ հարցերում են Երևանն ու Բաքուն «մերձեցրել դիրքորոշումները»
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով...
ԿԱՐևՈՐ. ՔՊ-ն որոշել է Սաղաթելյանին հեռացնել ԱԺ փոխնախագահի պաշտոնից
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադի...